ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Առանց լուրջ գաղափարի որևէ գործ հնարավոր չէ ավարտին հասցնել

Առանց լուրջ գաղափարի որևէ գործ հնարավոր չէ  ավարտին հասցնել
20.12.2024 | 06:55

Մեզնում համաճարակի բնույթ է կրում առանց ֆինանսավորման ու առանց լուրջ թիկունքի, միայն էնտուզիազմով տեղից վեր կենալ, ջարդել, փշրել ու լուծել ազգային մակարդակի ամենալուրջ խնդիրները։

Փորձել ե՞ք մտածել, որ եթե մի օր անգամ առանց փողի հնարավոր չէ ապրել, որը համեմատաբար փոքր պրոբլեմ է, ապա առանց լուրջ ֆինանսավորման որևէ լուրջ խնդիր չի կարող լուծվել, մանավանդ՝ ազգային մակարդակի խնդիրները։

Եվ նույնիսկ, եթե անգամ ինչ-որ կախարդական ճանապարհով նման ֆինանսավորում հայտնվի, ապա առանց լուրջ գաղափարի ու մանրակրկիտ կերպով նրա վրա կառուցված վերնաշենքի ու փոխադարձ համաձայնությամբ ստեղծված կազմակերպական ուժի, էլ չենք խոսում կամքի, նպատակասլացության ու նման ուրիշ երկրորդական բաների մասին, որևէ գործ հնարավոր չէ իր ավարտին հասցնել։

Լրջության այդ դեֆիցիտի պայմաններում դուք մտածել ե՞ք նաև այն մասին, որ նման տհաս պահվածքը դրսից շատ հեշտ նկատելի է և օտարի ու թշնամու կողմից մեզ չափելու լայն հնարավորություններ է ստեղծում։

Եթե այսքան բանը հասկանում ենք, որն, իհարկե, առանձնապես դժվար բան չէ, և այդ պայմաններում էլի ենք շարունակում նույնը, ապա պարզ չէ՞, որ նման պահվածքը վաղուց այլևս հնարավոր չէ ազգային շահով բացատրել, մի բան, որին շատ հավակնողներ կան։

Գոնե թեկուզ ինքն իրեն հարգելով լրջանալ է պետք, չէ՞ որ, մյուս կողմից էլ, այս ամենը խիստ թափանցիկ և լավ տեսանելի է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2614

Մեկնաբանություններ